ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Իրաքյան Քրդստանին ենթակա բոլոր շրջանները կմասնակցեն անկախության հանրաքվեին

Իրաքյան Քրդստանին ենթակա բոլոր շրջանները կմասնակցեն անկախության հանրաքվեին
13.09.2017 | 22:25

Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեին կմասնակցեն նրա ենթակայության տակ գտնվող բոլոր շրջանները, ոչ թե միայն նրանք, որոնք պաշտոնապես ինքնավարության կազմում են ներառված` ասել է Քրդստանի դեմոկրատական կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Մահմուդ Մոհամեդը։

Նրա խոսքով՝ հանրաքվեին կմասնակցեն Դոհուք, Հավլեր, Սուլեյմանի և Հալաբջա նահանգները, Քիրկուկ և Նինվե նահանգների մի մասը, որոնք քրդական փեշմերգայի վերահսկողության տակ են, ներառյալ՝ Սինջարի (Շենգալ) շրջանը։
Եթե Դոհուք, Հավլեր, Սուլեյմանի և Հալաբջա նահանգները պաշտոնապես Իրաքյան Քրդստանի կազմում են, Քիրկուկ և Նայնավա նահանգների քրդական շրջաններն ինքնավարության կազմում ներառված չեն։ Մոհամեդը հիշեցրել է, որ 2005-ի Իրաքի սահմանադրության համաձայն՝ քրդերի և Բաղդադի միջև, այսպես կոչված, «վիճելի» շրջանների ճակատագիրը պետք է հանրաքվեով որոշվեր, սակայն «այն անցկացնելու համար Բաղդադը ոչինչ չի արել»։

Դիտվել է՝ 1727

Մեկնաբանություններ